Կաթողիկոսին ձերբակալելուց հետո լրագրողների ու խմբագիրների՞ եք ձերբակալելու. հարց՝ նախարարին
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին լրագրողները հարց ուղղեցին, թե տեղեկություններ են շրջանառվում, որ կաթողիկոսին ձերբակալելուց հետո հաջորդը լինելու են լրագրողները։
Լրագրողները նշեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ուժային կառույցներին տրամադրել է որոշ լրագրողների և խմբագիրների անուններ։
«ՀՀ-ում ցուցակներով աշխատանք չկա։ ՀՀ-ն իրավական պետություն է, և վարույթները նախաձեռնվում են ըստ փաստերի։ Լինի նախարար, իշխանական թևի ներկայացուցիչ, լրագրող կամ որևէ այլ քաղաքացի՝ եթե հանցանքի տարր կա, բնականաբար, վարույթ կնախաձեռնվի։
Ձեր մատնանշած որևէ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում», – պատասխանեց նախարար Արփինե Սարգսյանը։

