Գրոհի ծրագիրը հետաձգել է, բայց կփորձի նորից. Արթուր Խաչատրյան
Մայր Տաճարի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Վեհարանը ազտագրելու» կոչին, ասա՝ չարքից ամեն ինչ սպասելի է, ուղղակի պետք է այն կանխել ու թույլ չտալ:
Նրա խոսքով՝ Սուրբ Էջմիածին գրոհի մասին Փաշինյանի հայտարարությունից հետո ժողովուրդը մի անգամ արդեն հավաքվեց Էջմիածնում՝ ի պաշտպանություն Եկեղեցու, և, վստահեցնում է՝ ժողովուրդն այնտեղ կանգնած է լինելու պատնեշի պես։
«Ժողովուրդը թույլ չի տա, որ մեր ինքնության սյուներից ամենակարևորներից մեկը պղծվի»,- ասաց Խաչատրյանը։
«Փաշինյանը կգնա նաև ուղիղ Սուրբ Էջմիածնի վրա գրոհի և այն իրականացնելու է վարչական ապարատով և իրավապահ համակարգով, բայց չի հաջողի»,- նշեց Խաչատրյանը։

