Մասկը պատմել է Բայդենի վարչակազմի կողմից տիեզերագնացներին փրկելու արգելքի մասին
Ամերիկացի միլիարդատեր և SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմն իրեն արգելել է փրկել Միջազգային տիեզերակայանում մնացած տիեզերագնացներին մինչև 2024 թվականի նախագահական ընտրությունները: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ամերիկացի կատակերգու և հեռուստահաղորդավար Ջո Ռոգանի փոդքասթին։
«Ինձ ասացին, որ Սպիտակ տունը հանձնարարական է տվել ընտրություններից առաջ որևէ փրկարարական գործողություն չձեռնարկել»,- ասել է ձեռնարկատերը։
Ռոգանը ենթադրել է, որ Բայդենի վարչակազմը, հնարավոր է, արգելել է Մասկին փրկարարական գործողություն իրականացնել, քանի որ դա վատ քաղաքական քայլ կլիներ։
Այնուհետև Մասկը պարզաբանել է. «Նրանք չասացին, որ դա վատ քաղաքական քայլ կլինի, բայց ընտրություններից առաջ հստակեցրին, որ հետաքրքրված չեն փրկարարական գործողություններով»։

