Շվեյցարիան միացել է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի 18-րդ փաթեթի պատժամիջոցների մի մասին
Շվեյցարիայի իշխանությունները որոշում են ընդունել Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ սահմանել, որոնք նույնական են ԵՄ-ի պատժամիջոցների 18-րդ փաթեթում ներառված պատժամիջոցներից մի քանիսին։ «Հոկտեմբերի 29-ին Դաշնային խորհուրդը որոշում ընդունեց, որ Շվեյցարիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների 18-րդ փաթեթից, ինչպես նաև լրացուցիչ միջոցներ՝ Բելառուսի դեմ», -ասվում է կառավարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ նոր միջոցները կկենտրոնանան առևտրի, ֆինանսական և էներգետիկ հատվածների վրա։
Շվեյցարիայի պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 30-ից։Նոր միջոցների շրջանակներում երկրի մայրաքաղաք Բեռնը կխստացնի արտահանման սահմանափակումներն այն ապրանքների համար, որոնք, ըստ նրա, կարող են ամրապնդել ռուսական արդյունաբերությունը և նպաստել ռազմական ու տեխնոլոգիական զարգացմանը։ Դրա հետ մեկտեղ Շվեյցարիան արգելում է ռուսական անմշակ նավթից ստացված վերամշակված նավթամթերքի ներմուծումը երրորդ երկրներ (բացառությամբ Կանադայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի): Երկիրը նաև արգելք է սահմանում «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերի հետ կապված գործարքների նկատմամբ։
Նշվում է, որ Բեռնն առայժմ սահմանափակումներ չի մտցնում ԵՄ-ի ցուցակներում ընդգրկված երկու չինական բանկերի նկատմամբ։

