Բաժիններ՝

Մահացել է Մարլեն Դիտրիխի դուստրը

Մարլեն Դիտրիխի դուստրը՝ ամերիկացի դերասանուհի Մարիա Ռիվան, մահացել է 100 տարեկան հասակում, Միացյալ Նահանգներում: Այս մասին գրում է Washington Post-ը։

«Դերասանուհի և գրող Մարիա Ռիվան, ով իր կյանքի մեծ մասն անցկացրել է որպես, ինչպես ինքն էր իրեն անվանում, հոլիվուդյան աստղ Մարլեն Դիտրիխի՝ իր մոր «աղախին», մահացել է հոկտեմբերի 29-ին որդու տանը՝ Նյու Մեքսիկո նահանգի Գիլա քաղաքում։ Նա 100 տարեկան էր»,- գրում է հրատարակությունը։

Մարիա Ռիվան դերասանուհի Մարլեն Դիտրիխի և պրոդյուսեր Ռուդոլֆ Զիբերի դուստրն է: Ֆիլմերում իր դերերի համար նա 1952 և 1953 թվականներին արժանացել է «Էմմի» մրցանակի՝ որպես լավագույն դերասանուհի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս