Պուտինի և Թրամփի հանդիպումը նախապատրաստելու հարցում դժվարություններ կան. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, սակայն գործընթացը բարդ է և պահանջում է լուրջ դիվանագիտական աշխատանք: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին («Россия 1») տված հարցազրույցում։

«Նախագահները չեն կարող հանդիպել հանուն հանդիպման։ Նրանք չեն կարող պարզապես կորցնել իրենց ժամանակը, և նրանք բացահայտ խոսում են այդ մասին: Այդ պատճառով նրանք Լավրովին (ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով–խմբ. ) և Ռուբիոյին (ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո–խմբ.) հանձնարարել են նախապատրաստել այդ գործընթացը։ Գործընթացը բարդ է», – նշել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի չեղարկման մասին խոսելը ճիշտ չէ, քանի որ դրա անցկացման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չեն եղել:

Տեսանյութեր

Լրահոս