Բաժիններ՝

Մալաթիա տոնավաճառում բռնկված հրդեհը դեռևս չի մարվել. դեպքի վայր է մեկնել ևս 4 մարտական հաշվարկ

Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում բռնկված հրդեհը դեռևս մի մարվել: Տեղում աշխատանքներ իրականացնող 6 մարտական հաշվարկին միացել է ևս 4-ը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Փրկարար ծառայությունը:

«Հոկտեմբերի 23-ին ժամը 14:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Ժամը 14։54-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։

Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 1000 քմ պահեստային տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս