Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան. հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նույն քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված մյուս անձանց խափանման միջոցի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն հանդես կգա լրացուցիչ մեկնաբանությամբ։

Ավելի վաղ կոմիտեից հայտնել էին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031