
Գյումրիում հիմա ավելի շատ ուժային կա, քան բնակչություն. Նիկոլի անհամաչափ վախերը հենց այսպիսի տեսք ունեն. Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան ի էջում գրում է. «Գյումրիում հիմա ավելի շատ ուժային կա, քան բնակչություն:
Նիկոլի անհամաչափ վախերը հենց այսպիսի տեսք ունեն:
Համացանցում միացել են իշխանական սազանդարները և տեղի է ունենում անմեղության կանխավարկածի համատարած խախտում:
Facebook-յան արդարադատությունը և ոստիկանական բռի ուժը «ժողովրդավարության բաստիոնի» միակ պահապաններն են»: