Բաժիններ՝

Թրամփը խոսել է Չինաստանից ներմուծման մաքսատուրքերն իջեցնելու նախապայմանների մասին

Վաշինգտոնը կարող է իջեցնել Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, սակայն ցանկանում է հասնել Պեկինի կողմից հազվագյուտ մետաղների հարցում դիրքորոշման փոփոխության և վերականգնել ամերիկյան սոյայի գնումները նախկին ծավալներով։ «Նրանք մեզ վճարում են վիթխարի, հսկայական գումարներ մաքսատուրքերի պատճառով։ Նրանք, հավանաբար, կցանկանային, որ այդ գումարներն ավելի քիչ լինեին։ Եվ մենք կաշխատենք դրա վրա։ Բայց նրանք էլ պետք է մեզ ինչ-որ բան տան», -այս մասին Թրամփն ասել է լրագրողներին իր ինքնաթիռում՝ Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալիս։ 

«Ես ցանկանում եմ, որ Չինաստանը մեզանից սոյա գնի՝ թեկուզ այն ծավալներով, որքան նախկինում էր»,- հայտարարել է Թրամփը։ Նա նաև ընդգծել է՝ չի ցանկանում, որ Չինաստանը «մեզ հետ խաղեր խաղա հազվագյուտ մետաղների հարցով»։

Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում առաջիկայում Կորեայի Հանրապետությունում ակնկալվում է Թրամփի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ 

Հոկտեմբերի 9-ին Չինաստանի Առևտրի նախարարությունը հրապարակել է երկու փաստաթուղթ՝ հազվագյուտ մետաղների և դրանց հետ կապված տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության խստացման վերաբերյալ։ Հոկտեմբերի 10-ին Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նոյեմբերի 1-ից կամ ավելի վաղ լրացուցիչ 100-տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Բացի դա, նա նաև զգուշացրել է Չինաստան այլ ապրանքների, ամենից առաջ ավիատեխնիկայի պահեստամասերի մատակարարումների հնարավոր սահմանափակումների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս