Բաժիններ՝

Աֆղանստանը և Պակիստանը համաձայնվել են անհապաղ հրադադարի

Աֆղանստանը և Պակիստանը, որոնք ավելի քան մեկ շաբաթ ներգրավված են ռազմական բախումներում, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և հարյուրավորները՝ վիրավորվել, համաձայնել են անհապաղ հրադադարի, տեղեկացրել է Քաթարի արտաքին գործերի նախարարությունը։

Սա վերջին տարիների ընթացքում երկու երկրների հարաբերություններում ամենաարյունալի ճգնաժամն է։

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, կողմերը պայմանավորվել են մեխանիզմներ ստեղծել խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու համար և առաջիկա օրերին շարունակել բանակցությունները՝ հրադադարի պահպանումն ապահովելու նպատակով։

Հայտարարության համաձայն, Քաթարը և Թուրքիան միջնորդներ են հանդես եկել այս բանակցություններում։

Այս ամսվա սկզբից հարևանների հարաբերություններում նկատվում է բռնության սրացում, և երկու երկրներն էլ հայտարարում են, որ պատասխան են տալիս հակառակորդի ագրեսիային։ Աֆղանստանը հերքում է, թե ապաստան է տալիս զինյալներին, որոնք հարձակումներ են իրականացնում սահմանամերձ շրջաններում, և մեղադրում է Պակիստանին իր տարածքի, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլի ռմբակոծման մեջ։ Երկու կողմերից էլ հաղորդվում է տասնյակ զինվորների և խաղաղ բնակիչների զոհվելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս