Բաժիններ՝

Հնդկաստանում ՀՀ դեսպանն ու Շրի Լանկայի վարչապետը մտքեր են փոխանակել երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի վերաբերյալ

Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է այցով Նյու Դելիում գտնվող Շրի Լանկայի վարչապետ Հարինի Ամարասուրիայի հետ:

Այս մասին նշված է Հնդկաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանության փոխանցմամբ՝ Հնդկաստան կատարած այցի առթիվ Շրի Լանկայի դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը կարճատև առանձնազրույցի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում փոխգործակցության, ինչպես նաև երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս