
Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել է տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նա հավելել է, որ նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանն են իրավապահները խուզարկություն իրականացվել։
Եսայի քահանա Արթենյանի տեղեկությունով` Սրբազանին տարել են քննչական բաժին։
Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն հանոց կաթողիկոս Գարեգի Բ–ի քրոջ որդին է։
MediaHub-ի տեղեկություններով՝ Տեր Փառեն քահանա Առաքելյանին տարել են ծանր հանցագործությունների բաժին:
Ավելի վաղ Հ1-ի եթերում Տեր Արամը հայտարարել էր, որ հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, որն, ըստ էության, Կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, մեղադրել էր, թե Տեր Արամը իր հոգեւոր ծառայության համար խնդիրներ է ստեղծել եւ սպառնացել կարգալույծ անել այն բանից հետո, երբ 2021 թվականին վարչապետի տիկին Աննա Հակոբյանից զանգ է ստացել՝ տնօրհնեք կազմակերպելու նպատակով։
Հիշեցնենք նաև, որ Տեր Արամի սեպտեմբերի 16-ին Հանրայինի տաղավարում արված հայտարարությունը, թե «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ», ուղարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն, ապա փոխանցվել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեվան քաղաքի վարչություն՝ դրանում նշված հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։