
Թրամփն իր հակակրանքն է արտահայտել եվրոպացի մի շարք առաջնորդների նկատմամբ

Շարմ էլ Շեյխում Գազայի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կան որոշ եվրոպացի առաջնորդներ, որոնք նրա «դուրը չեն գալիս»: Նրա խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
«Ես ձեզնից շատերին ճանաչում եմ երկար ժամանակ: Դուք իմ ընկերներն եք, դուք հրաշալի մարդիկ եք: Սակայն կան մի քանիսը, որոնք ինձ հատկապես դուր չեն գալիս, բայց չեմ ասի, թե ովքեր: Կան մի քանիսը, որոնց ընդհանրապես չեմ սիրում»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Այնուամենայնիվ, Սպիտակ տան ղեկավարը չի մանրամասնել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։