Բաժիններ՝

Ավստրալիայում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օդանավակայանում հոկտեմբերի 11-ի առավոտյան թեթև ինքնաթիռ է վթարի ենթարկվել, զոհվել է ինքնաթիռում գտնվող 3 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Շելհարբոր օդանավակայանում թռիչքից կարճ ժամանակ անց։

Գետնին բախվելուց հետո ինքնաթիռը բռնկվել է: Կրակը մարել են Հարավային Ուելսի հրշեջ-փրկարարական ծառայողները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս