
Արուսյակ Ջուլհակյանը Լոնդոնում կմասնակցի ԵԽԽՎ միգրացիայի և փախստականների հարցերով հանձնաժողովի նիստին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կգործուղվի Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն):
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից:
Ջուլհակյանը Լոնդոն կգործուղվի հոկտեմբերի 18-21-ը՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին: