Բաժիններ՝

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (2 հա)․ աշխատանքներին ներգրավված են՝ ՓԾ 6 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ (31 փրկարարական ծառայող), Երևանի քաղաքապետարանի 11 բեռնատար, 2 ջրատար և 5 ինժեներական տեխնիկա։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Հրդեհի վայր է տեղափոխվել 107 մեքենա հող և մղվել է 91 տոննա ջուր։

Դեպքի վայրում է գտնվում ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս