«Սատանայի եղջյուրներով» Թրամփն ուղերձ է ստացել «Աստծո կողմից»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը՝ «սատանայի եղջյուրներով», շատերի կողմից մեկնաբանվել է որպես «Աստծո նախազգուշացում»: Այս մասին գրում է Irish Star թերթը:

«Նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որում նա այնպիսի տեսք ունի, ասես գլխից դուրս են ցցվել «սատանայի եղջյուրներ», բազմաթիվ կատակների առիթ է տվել համացանցում, ոմանք այն անվանում են «Աստծո նախազգուշացում»»,- հաղորդում է հրատարակությունը։

Լուսանկարն արվել է հինգշաբթի օրը՝ նախարարների կաբինետի նիստի ժամանակ:

Ֆոտոլրագրող և ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին լուսանկարիչ Ջիմ Ուոթսոնին հաջողվել է անել այս անսովոր լուսանկարը, գրում է թերթը։

Տեսանյութեր

Լրահոս