Թբիլիսիում կալանավորել են ընդդիմության 5 անդամի՝ նախագահական պալատը գրոհելու փորձի համար

Թբիլիսիի քաղաքային դատարանը կալանավորել է ընդդիմության հինգ անդամի՝ նախագահական պալատը գրոհելու փորձի համար․ հաղորդում է РИА Новости-ն։

Մեկ օր առաջ տեղական դատախազությունը մեղադրանքներ էր առաջադրել Պաատա Բուրչուլաձեին, Մուրթազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին, Պաատա Մանջգալաձեին և Լաշա Բերիձեին։ Նրանք մեղադրվում են խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու, կառավարությունը տապալելու կոչ անելու, ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտ գրավելու փորձ կատարելու և Վրաստանի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու փորձերի համար։

Հոկտեմբերի 4-ին Վրաստանում կայացել են ՏԻՄ ընտրություններ: Քաղաքապետեր և քաղաքային խորհրդի անդամներ (սակրեբուլո) են ընտրվել 64 մունիցիպալիտետներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրատեղամասերի 100%-ի տվյալների մշակումից հետո իշխող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը հաղթել է բոլոր մունիցիպալիտետներում։

Տեսանյութեր

Լրահոս