Բաժիններ՝

ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի դեմ մահափորձ կատարած կինը ութ տարվա ազատազրկման է դատապարտվել

Կալիֆոռնիայի բնակչուհին, որը նախկինում հայտնի է եղել որպես Նիկոլաս Ռոսկե, իսկ այժմ օգտագործում է Սոֆի Ռոսկե անունը, դաշնային դատարանի կողմից 97 ամսվա (8 տարի և 1 ամիս) ազատազրկման է դատապարտվել՝ 2022 թվականի հունիսին ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Բրեթ Քավանոյի դեմ մահափորձի համար, հայտնում է NBC News-ը։

Մերիլենդ նահանգի Գրինբելտ քաղաքում գործը քննող շրջանային դատարանի դատավոր Դեբորա Բորմանը արարքը որակել է որպես «բացարձակապես զզվելի», սակայն հաշվի է առել մեղադրյալի կողմից արտահայտված զղջումը, նախկինում քրեական գործերի բացակայությունը և իշխանություններին կամավոր հանձնվելը։

Մեղադրող կողմը առնվազն 30 տարվա ազատազրկում է պահանջել, սակայն դատարանը զգալիորեն մեղմ պատիժ է նշանակել։

Դատական որոշումը նաև ցմահ վերահսկողություն է նախատեսում ազատ արձակվելուց հետո և առանց թույլտվության Վաշինգտոն մեկնելու արգելք։

Ռոսկեն մեղավոր է ճանաչվել դեռ ապրիլին։

Ըստ քննության նյութերի՝ նրան ձերբակալելիս առգրավվել են ատրճանակ, դանակ, ժապավեններ, գողության գործիքներ և այլ առարկաներ։

Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ կբողոքարկի դատավճիռը, այն անվանելով «չափազանց մեղմ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս