Բաժիններ՝

Մյունխենի օդանավակայանը կրկին փակվել է՝ ԱԹU-ների պատճառով

Մյունխենի օդանավակայանը կրկին դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Այս մասին գրում է Bild-ը, փոխանցում է rbc.ru-ն։

«Հոկտեմբերի 3-ի երեկոյան Գերմանիայի օդային երթևեկության կառավարման ծառայությունը սահմանափակել է Մյունխենի օդանավակայանում թռիչքները՝ որպես նախազգուշական միջոց՝ անօդաչու թռչող սարքի չհաստատված նկատման պատճառով»,-հայտարարել է օդանավակայանը։ Թռիչքները դադարեցվել են «մինչև հետագա ծանուցում»։

Հինգշաբթի երեկոյան Մյունխենի օդանավակայանը մի քանի ժամով ևս փակվել էր անօդաչու թռչող սարքերի պատճառով:

Չեղարկվել էր 17 չվերթ շուրջ 3000 ուղևորների համար:

Նախորդ շաբաթ նման միջադեպերի հետևանքով աշխատանքները ժամանակավորապես դադարեցրել էին Դանիայի և Նորվեգիայի օդանավակայանները:

ԱԹՍ-ների պատկանելիության մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս