
ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության պետք է հասնել մինչև կիրակի երեկոյան, եթե համաձայնագիրը չկնքվի, ՀԱՄԱՍ-ի համար կսկսվի իսկական դժոխք․ Թրամփ

ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության պետք է հասնել մինչև կիրակի երեկոյան՝ Վաշինգտոնի ժամանակով ժամը 18:00-ն, կտրվի վերջին հնարավորությունը։ Եթե համաձայնագիրը չկնքվի, ՀԱՄԱՍ-ի համար կսկսվի իսկական դժոխք. այս մասին Truth Social սոցիալական ցանցի իր անձնական էջում գրել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը նշել է նաև, որ ՀԱՄԱՍ-ը տարիներ շարունակ սպառնալիք է ներկայացրել Մերձավոր Արևելքում։ Նա հավելել է, որ Գազայում մնացած ՀԱՄԱՍ-ի զինվորների մեծ մասն արդեն շրջապատված է և ծուղակում։ Հայտարարության մեջ Թրամփը միաժամանակ պաղեստինցի խաղաղ բնակիչներին կոչ է արել տարհանվել Գազայի ավելի անվտանգ շրջաններ։