Բաժիններ՝

«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը մեկնարկում է նոր՝ «Հայաստանի շրջանավարտների մասնագիտական զարգացման» ծրագիրը 

«Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության նախաձեռնությամբ «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն մեկնարկում է «Հայաստանի շրջանավարտների մասնագիտական զարգացման» ծրագիրը նախաձեռնվել է բացահայտելու միջազգային մեծ հեռանկար ունեցող ուսանողներին Հայաստանում:

«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագրի մաս կազմող այս ծրագիրը եզակի հնարավորություն է ընձեռում վերջերս ավարտած հայ շրջանավարտներին և կարիերայի սկզբնական փուլում գտնվող մասնագետներին ձեռք բերել գործնական փորձ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, որին կհաջորդի միջազգային գործուղում «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» միջազգային ցանցի ընկերություններից որևէ մեկում ՝ Արգենտինայում, Բրազիլիայում, Էկվադորում, Իտալիայում կամ Ուրուգվայում։

Ծրագրի ավարտից հետո մասնակիցները վերադառնում են Հայաստան՝ շարունակելու իրենց մասնագիտական ուղին՝ նպաստելու երկրի ավիացիայի և ենթակառուցվածքների զարգացմանը։

Ծրագիրը նախատեսված է խթանելու առաջնորդությունը, նորարարությունը և միջմշակութային համագործակցությունը՝ միաժամանակ ապահովելով համապարփակ աջակցություն՝ ներառյալ վերապատրաստում, ժամանակավոր տեղափոխման աջակցություն, մենթորություն և մրցունակ վարձատրություն։

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել ծրագրի կայք՝

Ծրագրին դիմելու համար՝ 

Ծրագրի վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 31-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս