
Թուրք նախարարը գրառում է կատարել Արսեն Թորոսյանի հետ հանդիպման մասին

Սերբիայում հանդիպել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ կանանց համաժողովի շրջանակում. X-ի իր էջում գրել է Թուրքիայի ընտանեկան և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը։
«Քննարկել ենք սոցիալական ծառայությունների ոլորտում իրականացվող ծրագրերը և գնահատել ենք դրանց ծածկույթն ընդլայնելու և որակը բարելավելու մեր ջանքերը։
Մեր միջազգային կապերի միջոցով կշարունակենք վճռականորեն աշխատել կանանց լիազորությունների, մեր ընտանիքների բարեկեցության և մեր երեխաների ապագայի համար»,- նշել է նա։
Ի դեպ, թուրքագետ Վարուժան Գեղամյանն այսօր մանրամասն գրել էր, թե ով է Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը՝ նշելով. «Տիկին Գյոքթաշը երդվյալ ու սկզբունքային հակահայերից մեկն է»: