
ՀՀ ԱԺ պատվիրակության ընդդիմադիր անդամները հանդիպել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների հետ

Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է․
«ԵԽԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության ընդդիմադիր անդամներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը և Հայկ Մամիջանյանը հանդիպել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ։
Հանդիպման ընթացքում հայ պատգամավորները եվրոպացի գործընկերներին ներկայացրել են իրենց տեսակետները հայ-ադրբեջանական հարաբերությունների առկա վիճակի, Հայաստանի անվտանգային մարտահրավերների և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ։
Համազեկուցողներին ներկայացվել են նաև մեր երկրում ընթացող հակաժողովրդավարական գործընթացները՝ մասնավորապես քաղաքական բանտարկյալների խնդիրը»: