Բաժիններ՝

Եվրոպական երկրների ղեկավարները Կոպենհագենում կքննարկեն ԵՄ-ի պաշտպանության ամրապնդումը

Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները հոկտեմբերի 1-ին կհավաքվեն Կոպենհագենում՝ Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական նիստին, որը նվիրված կլինի ԵՄ-ի պաշտպանության ամրապնդման հարցերին և Ուկրաինային ցուցաբերվող օգնության մեծացմանը։ 

«Մենք կկենտրոնանանք երկու ուղղության վրա՝ Եվրոպայի ընդհանուր պաշտպանական պատրաստվածության ամրապնդման և Ուկրաինային ցուցաբերվող աջակցության մեծացման վրա», -ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան։

Նաև հաղորդվում է, որ Եվրոպայի պաշտպանության ամրապնդման ուղիների քննարկումն անցկացվելու է այդ թվում կապված վերջերս անօդաչուների կողմից ԵՄ-ի մի շարք երկրների օդային տարածության խախտումների հետ, որոնց համար պատասխանատվությունը Բրյուսելը դնում է Ռուսաստանի վրա։ 

Եվրոպական խորհուրդը համարում է, որ այդ միջադեպերը վկայում են այն մասին, որ ԵՄ-ն պետք է  արագացնի և ակտիվացնի ջանքերը՝ կառուցելու համար այնպիսի Եվրոպա, որը կարող է արդյունավետ և ինքնուրույն արձագանքել ընդհանուր սպառնալիքներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս