
Տիկին Գյոքթաշը երդվյալ ու սկզբունքային հակահայերից մեկն է. Ինչու է Արսեն Թորոսյանը հանդիպել նրա հետ. մանրամասնում է Գեղամյանը

Թուքագոտ Վարուժան Գեղամյանը տարածել է այս լուսանարը՝ գրելով. «Նկարում Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարն է՝ Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը։
Այս նախարարուհին ժամանակին քաղաքական ակտիվ գործունեություն էր ծավալում Բելգիայում, դարձել էր Բելգիայի խորհրդարանի գլխաշորով առաջին պատգամավորը:
Սակայն 2015 թ.-ին նրա բելգիական քաղաքական կարիերան ավարտվեց. նրան հեռացրին բելգիական cdH կուսակցությունից: Պատճառը այս տիկնոջ կողմից Հայոց ցեղասպանության հերքումն էր։
Մի խոսքով՝ տիկին Գյոքթաշը երդվյալ ու սկզբունքային հակահայերից մեկն է։
Իսկ ինչո՞ւ հանկարծ հիշեցի այս տիկնոջը։
Երեկ ՀՀ դե-ֆակտո նախարարներից մեկը հանդիպել է այս տիկնոջը՝ քննարկելու Հայաստան-Թուրքիա սոցիալական ոլորտը։ Ու ոգևորությամբ տարածել այդ մասին լուրը։
Այն, որ նմանատիպ օրակարգ չկա, պարզ է ցանկացած սթափ մարդու։
Այն, որ երդվյալ հակահայի հետ հանդիպելը, երբ տասնյակ գերիներ ու Հայաստանի գրավված տարածքներ կան, սխալ է, դա ևս պարզ է։
Սակայն ավելի էական է հետևյալը. իմ կանխատեսումով, առաջիկա ամիսներին (մինչև ընտրություն) իբր հաստատված խաղաղության ու «հայ-թուրքական բարեկամության» կեղծ փուչիկը մեր աչքին է՛լ ավելի փչելու համար Հայաստանը ներկայացնողները ամեն միջազգային հարթակում փորձելու են գոնե նկարվել Թուրքիայի ներկայացուցիչների հետ կամ անբովանդակ հանդիպումներ ունենալ։
Այս քարոզչական բեմականացումների նպատակը մեկն է. դրանք նախատեսված են բացառապես հայկական լսարանին մոլորեցնելու համար, ինչի վկայությունն է, օրինակ, այն, որ Թուրքիայի նախարարությունը երեկվա հանդիպման մասին նույնիսկ սոցցանցային գրառում չի արել, թեև այլ հանդիպումների անդրադարձել է։
Մի խոսքով, քարոզչական այս հնարքն էլ կարելի է ավելացնել «Անիի կամուրջի վերականգնում» սենտիմենտալ քարոզին»: