Բաժիններ՝

ԱՄՆ-ն ցանկանում է նվազեցնել Նյու Յորքում ահաբեկչության դեմ պայքարի ֆինանսավորումը. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է Նյու Յորք նահանգում հակաահաբեկչական ծրագրերի ֆինանսավորումը կրճատել 86%-ով։ Այս մասին հաղորդում է New York Times-ը:

«Նահանգի իշխանությունները վերջերս բացահայտել են, որ Նյու Յորքը կկորցնի 100 միլիոն դոլար, քանի որ ներքին անվտանգության նախարարության կողմից իրականացվող ահաբեկչության դեմ պայքարի ծրագրերի ֆինանսավորումը կրճատվում է»,- գրում է թերթը:

Ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, Նյու Յորքը, տասը այլ նահանգների և Կոլումբիայի շրջանի հետ միասին, դատական ​​​​հայց է ներկայացրել բյուջետային կրճատումները կասեցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս