Բաժիններ՝

Պայթյուններ Մյունխենում. նախնական վարկածով տղամարդը ականապատել ու պայթեցրել է իր հայրական տունը

Գերմանիայի Մյունխեն քաղաքում պայթյուններ են որոտացել, դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ և հրշեջներ։ Այս մասին հայտնել է Bild պարբերականը։  

«Մեծ թվով ոստիկաններ և հրշեջներ են գտնվում Լերխենաուեր շտրասե փողոցում, որոտացել են պայթյուններ», – գրել է պարբերականը։ 

Մյունխենի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ քաղաքի  բնակիչների համար ներկայում վտանգ չկա։

Փողոցը, որտեղ որոտացել են պայթյունները, փակվել է։

Պայթյունները Բավարիայի մայրաքաղաքում նախապատրաստել և իրականացրել է մի տղամարդ, որը ենթադրաբար ականապատել և պայթեցրել է իր հայրական տունը, ինչից հետո վերջ է տվել իր կյանքին։ Բացի այդ, հայտնաբերվել է առնվազն ևս մեկ մարդ՝ հրազենային վերքերով։

Նշվում է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերվել է ևս մեկ մարդու մարմին՝ հրազենային վերքերով։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս