
ՆԱՏՕ-ն չի ֆինանսավորում Ուկրաինայի համար զենքի գնումները

ՆԱՏՕ-ի երկրներն արդեն մեկ ամիս է, ինչ չեն ֆինանսավորել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար զենքի գնումները «Ուկրաինայի համար առաջնահերթ պահանջների ցանկ» (PURL) նախաձեռնության շրջանակներում։ Այս մասին հաղորդում է ուկրաինական Страна.ua հրատարակությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները PURL նախաձեռնության շրջանակներում ԱՄՆ-ից Ուկրաինայի համար արդեն գնել են երկու միլիարդ դոլարի զենք։
«Արդեն մեկ ամիս է, ինչ եվրոպական երկրները լրացուցիչ միջոցներ չեն ներդրել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար զենք գնելու ծրագրում»,- ասվում է «Страны» Տելեգրամ-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն գործարկում են Ուկրաինային PURL նախաձեռնության միջոցով աջակցելու նոր մեխանիզմ, որը նախատեսում է զենքի արագ մատակարարումներ դաշինքի երկրների կամավոր նվիրատվությունների միջոցով։