
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը Թրամփի հետ բանակցությունների առաջնահերթ թեմաներից է եղել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր բանակցությունների առաջնահերթ թեմաներից մեկն է եղել։
«Դոնալդ Թրամփի և նրա պատվիրակության հետ համապարփակ, արդյունավետ և տեղեկատվական հանդիպում անցկացրինք։ Բարեկամական մթնոլորտում քննարկեցինք հարցերի լայն շրջանակ։ Մեր ուշադրության կենտրոնում էին Գազայում տեղի ունեցող իրադարձությունները, Իսրայելի աճող ագրեսիան, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը և մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Մենք մանրամասնորեն քննարկեցինք Սիրիայում կայունության պահպանման և Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման հարցերը», – ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, նշել է Էրդողանը։