
Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պ․Սևակի փողոցի թիվ 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/14 բազմաբնակարան շենքերի, Սարկավագի, Քանաքեռցու, Աղասու, Քանաքեռ 1-ին և 2-րդ փողոցների, Քանաքեռ 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ․Մեծի փողոցի թիվ 41, 53 բազմաբնակարան շենքերի, Լազյան փողոցի թիվ 32-ից 37 բազմաբնակարան շենքերի, Գ․Նժդեհի փողոցի թիվ 2, 4, 6, 8 բազմաբնակարան շենքերի, Խորենացու փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքի և նշված փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Կոտայքի մարզի Թեղենիք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
ժամը 09:30-ից մինչև ժամը 17:40-ը՝ Գեղարքունիքի մարզի Մադինա և Լեռնակերտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 1-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: