Արարատ Միրզոյանը Կուբայի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգես Պարիյայի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կուբայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները:

Արարատ Միրզոյանը և Բրունո Ռոդրիգես Պարիյան մտքեր են փոխանակել բազմակողմանիության, միջազգային համակարգի արդյունավետության վրա ազդող խնդիրների շուրջ։ Ընդգծվել է բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև փոխգործակցության առավել ակտիվացման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում զարգացումներին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ձեռք բերված պայմանավորվածություններին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930