
Սիրիայի դատարանը Բաշար Ասադին ձերբակալելու օրդեր է տվել

Սիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին ձերբակալելու հեռակա օրդեր է տվել։
Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Բաշար Ասադը մեղադրվում է 2011 թվականին Դարաայում տեղի ունեցած դեպքերի համար։ Մեղադրանքը ներառում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են դիտավորյալ սպանությունները, մահվան հանգեցրած խոշտանգումները և ազատազրկումները։ Սիրիայի զինված ընդդիմադիրները 2024թ․ դեկտեմբերի 8-ին գրավել էին մայրաքաղաք Դամասկոսը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայրաքաղաքի անկումից ժամեր առաջ լքել էր այն և տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն։