
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ի ցերեկը, 28-ի գիշերը, հոկտեմբերի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Սեպտեմբերի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ: Սեպտեմբերի 27-30-ն առանձին շրջաններում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-6 մ/վ, սեպտեմբերի 28-30-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում սեպտեմբերի 28-29-ը և հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին աստիճանաբար կբարձրանա։