
Թուրքիայի ծովային նավատորմն աշխարհում 10-րդն է

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասնակցել է Ծովի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան վերահսկում է աշխարհի ամենակարևոր երկու նեղուցները՝ Բոսֆորի ու Դարդանելի։ Շեշտել է, որ Թուրքիան, տեղակայված լինելով Միջերկրական ու Սև ծովերի ավազաններում, ըստ էության ունի անչափ կարևոր ու ռազմավարական դիրք՝ ծովային տրանսպորտի և միջազգային առևտրի գործունեության տեսանկյունից։
Այդ նեղուցները ռազմավարական ջրային ուղի և տարանցիկ միջանցք են հանդիսանում ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ամբողջ աշխարհի համար ու մասնավորապես՝ Սև ծովի և Միջերկրական ծովի տնտեսական ավազանների համար։
Ուրալօղլուն նշել է, որ Թուրքիայի ծովային նավատորմն աշխարհում 10-րդն է, և այդ ցուցանիշը վկայում է այն մասին, որ թուրքական ծովային նավատորմը դարձել է համաշխարհային մակարդակով հզոր ուժ: