
Երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը նշանակալի ցուցանիշ է. Պուտինը՝ Հայկական ԱԷԿ-ի շահագործման մասին

Կրեմլում Փաշինյանի հետ ժամանակ Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ «Ռոսատոմը» ներկայում աշխատում է կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու ուղղությամբ, ինչը Հայաստանի վարչապետի ներկայությունը Մոսկվայում կայանալիք ֆորումին դարձնում է «լիովին տրամաբանական»։
Պուտինը նաև անդրադարձել է երկու երկրների միջև համագործակցության և առևտրաշրջանառության թեմային` նշելով, որ 11,7 միլիարդ դոլարի ցուցանիշը ռեկորդային է 2024 թ–ի համար։
Հարաբերությունները զարգանում են նաև մնացած բոլոր ոլորտներում։ Մենք միշտ ունենք քննարկելու բան։ Չնայած վերջերս ենք տեսել միմյանց, բայց այնուամենայնիվ, շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում։