
Մելանյա Թրամփը հրաժարվել է հանդիպել Օլենա Զելենսկայի հետ

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը քաղաքավարությունից ելնելով Նյու Յորքում կդիմավորի Օլենա Զելենսկային: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ ավագ խորհրդական Մարկ Բեքմանը։
«Զելենսկայան մի քանի անգամ կապ է հաստատել Մելանիայի հետ՝ հանդիպում կազմակերպելու համար։ Սակայն երկկողմ հանդիպում չի լինի, պաշտոնական ոչինչ չի լինի։ Քանի որ մեր առաջին տիկինը շատ քաղաքավարի է, նա այսօր կբարևի Զելենսկային։ Սակայն բովանդակալից զրույց, հանդիպում չի լինի»,- ասել է Բեքմանը։