
Կոլումբիայի նախագահը կոչ է արել քրեական գործ հարուցել Թրամփի դեմ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կոչ է արել քրեական գործ հարուցել ամերիկացի պաշտոնյաների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Նա այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման ժամանակ իր ելույթի ընթացքում, հաղորդում է Le Figaro-ն։
Ինչպես նշում է հրատարակությունը, Կոլումբիայի առաջնորդը մեղադրել է Թրամփին Կարիբյան ծովում գտնվող նավերին հարվածներ հասցնելու հրաման տալու մեջ, որոնցում «երիտասարդներ էին, ովքեր պարզապես ցանկանում էին խուսափել աղքատությունից»:
«Նույնիսկ եթե նրանք տեղափոխում էին անօրինական բեռներ, նրանք թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ չէին զբաղվում. նրանք պարզապես Լատինական Ամերիկայի աղքատ երիտասարդներ էին, ովքեր այլընտրանք չունեին»,- բացատրել է Պետրոն։
ԱՄՆ-ն և Կոլումբիան դաշնակիցներ են, բայց նրանց հարաբերությունները սառել են Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։