Բաժիններ՝

Ռիո դե Ժանեյրոյում ավելի քան 40 հազար մարդ է մասնակցել բողոքի ակցիաների

Ավելի քան 40 հազար մարդ սեպտեմբերի 21-ին ակցիայի է դուրս եկել Բրազիլի Ռիո դե Ժանեյրո քաղաքի փողոցներ՝ բողոքելու խորհրդարանականների անձեռնմխելիության ընդլայնման և 2023 թվականի հունվարի 8-ի անկարգություններին մասնակցած անձանց համար համաներման նախագծի վերաբերյալ սահմանադրական ուղղման դեմ: 

«Սան Պաուլուի համալսարանի հետազոտողների հաշվարկների համաձայն՝ Կոպակաբանա լողափում հավաքվել է 41,8 հազար մարդ», – ասվում է Metropoles պարբերականի կայքում։

Բողոքի մասնակիցները հանդես են եկել այն որոշումների դեմ, որոնք անցյալ շաբաթ ընդունվել են պատգամավորների պալատի կողմից։ Նոր որոշման համաձայն բարդանալու է խորհրդարանականների նկատմամբ քրեական գործերի հարուցումը։

Մեկ այլ նախագծով նախատեսվում է պետական ​​հեղաշրջման փորձի համար դատապարտյալների պատժի մեղմացում։ Ռիո դե Ժանեյրոյում հանրահավաքն անցկացվել է երաժշտական ​​համերգի ձևաչափով, որին մասնակցում էին հայտնի բրազիլացի արտիստներ, որոնք կատարել են քաղաքական ենթատեքստով երգեր և կոչ են արել պահպանել ժողովրդավարությունը։

Նմանատիպ հանրահավաքներ են անցկացվել Բրազիլի բոլոր տարածաշրջանային կենտրոններում, այդ թվում՝ Սան Պաուլուում, Բելու Օրիզոնտիում, Սալվադորում, մայրաքաղաք Բրազիլիայում և այլ քաղաքներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս