Բաժիններ՝

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը համաձայնեցվել է ԱՄՆ հետ․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որը շուտով նախատեսվում է ընդունել, համաձայնեցվել է Միացյալ Նահանգների հետ: Այս մասին TF1-ի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

«Այս նոր, լայնածավալ պատժամիջոցների փաթեթը համաձայնեցվել է Միացյալ Նահանգների հետ՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր առաջին անգամ», – ասել է նախարարը։Նրա խոսքով՝ նոր փաթեթը կընդունվի մոտ ժամանակներս։

Սեպտեմբերի 19-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Եվրահանձնաժողովի առաջարկները հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ:

Դրանք ներառում են նաև 2027 թվականի հունվարից ԵՄ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելք, ինչպես նաև միջոցառումներ կրիպտոարժույթների և բանկերի դեմ: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս