
Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի

Գծանշման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-ին, 23-ին և 24-ին՝ ժամը 21.00 – 06.00 Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, մանրամասնելով, որ մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։
7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։