
NATO-ի հետ համագործակցության խորացման անվան տակ ՀՀ-ն դարձնում են Թուրքիայի վասալ. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «NATO-ի հետ համագործակցության խորացման անվան տակ ՀՀ-ն դարձնում են Թուրքիայի վասալ։
Նիկոլիստները շարունակում են իրենց «սեւ գործը»` քանդել ՀՀ անվտանգային ,արժեքային ու արտաքին քաղաքական հիմքերը։
Նրանք քանդում են «պատմական ու ազգային կաղապարներ», Հայաստանը հանում ՌԴ-ի հետ անվտանգային միասնական համակարգից ու սահուն տանում են վիլայեթացման։
Ամեն ինչ շատ պարզ է։
Կամ ՌԴ-ի հետ ես նույն անվտանգային համակարգում, կամ՝ Թուրքիայի։
Չկա հենց այնպես NATO մեր տարածաշրջանում, կա՝ NATO-ի անդամ Թուրքիա,որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, բայրաքթարներով ոչնչացնում մեր տղաներին, բլոկադայի ենթարկում ՀՀ-ին։
Սա այն Թուրքիան է, որ Նիկոլի խոսքերով «գալիս է տարածաշրջան՝ ավարտին հասցնելու ցեղասպանությունը»։
Հիմա ի՞նչ, Նիկոլը որոշե՞լ է դաշնակցել այն Թուրքիայի հետ, որը ցեղասպանությունն ավարտին է ուզում հասցնել։
Հ.Գ. Անհնար է սպանել մի ժողովրդի,որը չի ուզում մեռնել։
Անատոլ Ֆրանս։
Որոշումը ժողովրդինն է…»։