ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՒՄ ՀԵՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԱՆՈՒՄ, ԲԱՅՑ ՆՐԱՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄՏՆԵԼ ԻՄ ԸՆՏԱՆԻՔ

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն է։

«Հոգու խաղաղություն գտնում եմ լեռներում, այնտեղ ազատ ես, դու ու ընկերներդ»,- ասում է Գագիկն՝ անդրադառնալով ազատ ժամանակը բնության գրկում անցկացնելու պատճառների մասին։

Խոսելով պարբերաբար իր անվան շուրջ պտտվող ասեկոսեների մասին՝ Սուրենյանն ընդգծում է.

«Հանրային մարդ ժողովրդով են դառնում, ես խոնարհվում եմ նրանց առջև։ Ապրելու եմ նույն կերպ, ինչպես ապրում եմ. մեկնաբանություններն ինձ չեն հուզում»։

Անդրադառնալով իր և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի ծանոթությանն ու մտերմությանը` Գագիկ Սուրենյանը հիշում է. «18 տարեկանում ծանոթացա արտիստուհու հետ, ու այդ օրվանից դարձանք ընկերներ մինչև նրա կյանքի վերջին օրը։ Նա ինձ համար անգերազանցելի գագաթ է։ Ես նրա երգերը լսում եմ ամենուր՝ տանը, մեքենայի մեջ, առօրյայում, իսկ բնության գրկում նրա ձայնը մի այլ հնչերանգ է ստանում»։

Հաղորդման ընթացքում խոսել ենք նաև Գագիկ Սուրենյանի ընկերական լայն շրջանակի մաս, որոնց հետ նա անցկացնում է իր օրը, սակայն այն ունի առանձնահատկություններ։

«Կան մարդիկ, ում հետ ես ընկերություն եմ անում, բայց նրանք չեն կարող մտնել իմ ընտանիք»,- նշում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասատուր Ասլանյան

Տեսանյութեր

Լրահոս