Լրագրողներին առանձնացրել եք, ինչո՞ւ. ՔՊ-ի նախկին կեղծված ընտրություննե՞րն են պատճառը. հարց՝ Փաշինյանին

«ՔՊ վարչության ընտրությունները եղել են վատ կազմակերպված,- այս մասին  այսօր ՔՊ համագումարից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե «ինչո՞ւ են լրագրողներն  առանձնացված ՔՊ համագումարից  և չունեն հնարավորություն լուսաբանելու վարչության ընտրությունները, հատկապես, երբ նախորդ ընտրություններն անցել են կեղծիքներով, իսկ  ՔՊ-ի դիմակը պատռեց Արսեն Թորոսյանը»։

Փաշինյանն ասաց, որ լրագրողները կարող են հետևել քվեարկության ընթացքին, ՔՊ-ն չունի դիմակ, որ պատռվի։  Նրա որակմամբ,  ՔՊ-ի ընտրությունները կեղծված չեն եղել, այլ եղել են վատ կազմակերպված, որտեղ ձայների հաշվարկի հետ կապված խառնաշփոթ է եղել։

«Լսեք, մենք համապետական ընտրություններն անցկացնում ենք․․․ Հայաստանում որևէ մեկը մեզ կարա մեղադրի՞ ընտրությունների հետ կապված։ Ո՞վ, ուզում եմ իմանամ՝ էդ ո՞վ ա։ Դուք ՔՊ-ի ընտրությունների մասին եք խոսում, իսկ էդ ո՞ր կուսակցությունում է, որ ընտրություն է լինում, այդ հարցը պիտի տաք։ Ո՞ր կուսակցությունում է, որ վարչության  կազմը նախապես որոշված չի, տենց բան եղե՞լ ա ընդհանրապես մեր երկրի պատմության մեջ։ Բա գնացեք Դաշնակցության համաժողովին մասնակցեք, ինչի՞ չեք մասնակցում, խի գալիս են բրիֆինգ են անո՞ւմ Ձեր առաջ, թե՞  էկրան են դնում Ձեր առաջ։  Դուք ընդհանրապես տեղյակ ե՞ք, թե ինչ պայմաններում է տեղի ունենում, կամ՝ մյուս համաժողովները։ Սա աշխատանքային պրոցես է»,- նյարդայնացած հարցին արձագանքեց Փաշինյանը։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս