
Քաղաքացին բարձրացել էր անտառ՝ իր խոշոր եղջերավոր կենդանիներին գտնելու և մոլորվել էր

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 19-ին, ժամը 20։09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին երեկոյան բարձրացել է Ջիլիզա գյուղի մոտակա անտառը՝ իրեն պատկանող խոշոր եղջերավոր կենդանիներին գտնելու համար և մոլորվել։
Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ նշելով, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարների և սահմանապահ ծառայողների կողմից հանդամասերից մեկում քաղաքացին անվնաս հայտնաբերվել է։