
Ուկրաինան Եվրոպայից «վճռական գործողություններ» է պահանջել

Եվրոպացի քաղաքական գործիչները պետք է բացատրեն ԵՄ քաղաքացիներին, որ իրենց բարեկեցությունը կախված է Ուկրաինայից: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Կիսլիցան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն իբրև թե մտադիր չէ դադարեցնել Ուկրաինայի հետ հակամարտությունը, և հիմա վճռական գործողությունների ժամանակն է։ Եթե Եվրոպան լուրջ է վերաբերվում անվտանգությանը, ապա եկել է «դժվար որոշումներ» կայացնելու ժամանակը։
«Ես կարծում եմ, որ եվրոպացի քաղաքական գործիչների պարտականությունն է դիմել իրենց ընտրողներին և բացատրել յուրաքանչյուրին, թե ինչու է նրանց բարեկեցությունը կախված Ուկրաինայի՝ իրեն և ամբողջ մայրցամաքը պաշտպանելու կարողությունից»,- ասել է Կիսլիցան։
Նույն հարցազրույցում փոխնախարարը հայտնել է, որ Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների հետ բանակցություններում Ուկրաինան առաջընթաց է գրանցում Կիևի համար իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքներ ձևակերպելու հարցում: