
Հռոմի պապը բացառել է կանանց և միասեռ ամուսնությունների համար նախատեսված բարեփոխումները

Հռոմի պապ Լեո XIV-ը բացառել է միասեռ ամուսնությունների և կին սարկավագների վերաբերյալ հիմնական վարդապետությունների փոփոխության հնարավորությունը իր նախորդի՝ Ֆրանցիսկոսի վիճահարույց պապական գահակալությունից հետո։ Այս մասին հաղորդում է France 24-ը՝ հղում անելով «Լեո XIV պապ. Աշխարհի քաղաքացի, 21-րդ դարի միսիոներ» գրքի համար լրագրող Էլիզ Անն Ալենի հարցազրույցին։
Հռոմի պապը նշել է, որ ԼԳԲՏ կաթոլիկների նկատմամբ իր մոտեցումը կլինի նույնը, ինչ իր նախորդինը: «Ես փորձում եմ ասել այն, ինչ Ֆրանցիսկոսը շատ հստակ ձևակերպեց, երբ ասաց՝ «todos, todos, todos»: Բոլորին ներս են հրավիրում, բայց ես չեմ հրավիրում մեկին իր ինքնության պատճառով: Ես հրավիրում եմ մեկին, որովհետև նա Աստծո որդի կամ դուստր է»,- ասել է Հռոմի պապը։
70-ամյա Լեոն նաև նաև նշել է, որ կին սարկավագների խնդրահարույց հարցը, որը համարվում էր պոտենցիալ պատմական բարեփոխում, այս պահին ուսումնասիրության ենթակա չէ: «Այս պահին ես մտադրություն չունեմ փոխել Եկեղեցու ուսմունքը այս հարցի վերաբերյալ»,- ասել է պապը: