
Երևանում կանցկացվի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարը

Երևանում սեպտեմբերի 22-23-ին կայանալու է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարը։ Այս մասին տեղեկություն է տարածել ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Քննարկումների առանցքում լինելու է «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում․ ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեման։