
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Զելենսկին կորցրել է իրականության հետ կապը

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու ռազմական բարեփոխումները փաստում են, որ նա կորցրել է կապը իրականության հետ: Այս մասին գրում է ամերիկյան Foreign Affairs ամսագիրը:
«Զելենսկին կորցնում է կապը իրականության հետ։ Դժվար է հասկանալ Ուկրաինայի նախագահի վերջին ռազմական բարեփոխումները»,- հաղորդում է հրատարակությունը։
Ինչպես նշվում է հոդվածում, վերջին մեկ ամսվա ընթացքում Ուկրաինայի կառավարությունը «նշանակալի միջոցներ» է ձեռնարկել Ուկրաինայի ամենաակնառու թույլ կողմերից մեկի՝ գերծանրաբեռնված զինված ուժերի դեմ պայքարելու համար։
Ըստ ամսագրի՝ այս միջոցառումները անտեղի էին Ուկրաինայի համար և որոշ փորձագետներ կասկածում են, թե որքանով լավ են Զելենսկին և նրա շրջապատը «հասկանում Կիևի իշխանության միջանցքներից դուրս իրականությունը»։